08  01  2020

Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը



«Դեռևս դեկտեմբերի 27-ին պարզ էր, որ դատախազությունը մերժելու է երաշխավորագրով Արմեն Թավադյանին ազատ արձակելը։ Որևէ  ակնկալիք դատախազությունից մենք չենք ունեցել, սա ուղղակի մեր կողից հնրավարություն էր, որ դատախազությունն իր սխալը կարողան առանց մեծ աղմուկի ուղղել։ Առաջիկա գործողություններով, բողոքարկումներով և այլ պաշտպանական տակտիկայից բխող գործողություններով կշարունակենք ավելի ինտենսիվ պայքարը»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նա նշեց, որ բողոք է ներկայացվելու Վերաքննիչ դատարան՝ խափանման  միջոցի կիրառման դեմ․ «Եթե արհեստական խոչընդոտներ չստեղծվեն ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ դատական նիստ կհրավիրվի»։

Մանրամասն տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ