07 01 2020

Մարդիկ են բուսնում, որոնք իրենց փորձում են կապել Ռոբերտ Քոչարյանի հետ․ Խուդոյան

Մարդիկ են բուսնում, որոնք իրենց փորձում են կապել Ռոբերտ Քոչարյանի հետ․ Խուդոյան

News.am-ը գրում է․ «Վերջին մեկ ամսում տեսնում ենք, որ տարբեր տեղերից սնկի պես ինչ-որ մարդիկ են բուսնում, որոնք իրենց գործունեությունը փորձում են կապել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։

«Սա կամ նախապես նախապատրաստված գործողությունների շարք է, կամ ինչ-որ մարդիկ ազդանշան են ստացել, որ ցանկացած պատմության մեջ ընկնելիս կարող են ավելի մեղմ վերաբերմունք ակնկալել իրավապահ մարմիններից, եթե փորձեն իրենց գործը ինչ-որ կերպ կապել Ռոբերտ Քոչարյանի անվան հետ»,-նշեց նա։

Հարցին՝ գործի վրա որեւէ ազդեցություն սա կարո՞ղ է ունենալ, Խուդոյանը պատասխանեց․ «Եթե իրավաբանությունից ենք խոսում, ապա սա գործի վրա ազդեցություն չի կարող ունենալ, եւ որեւէ կապ չի կարող ունենալ, իսկ ինչ վերաբերումէ քաղաքական գործիքակազմին, դրա վերաբերյալ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ»։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը, նա բերման է ենթարկվել եւ պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ Տեսանյութում նա նշում է, որ ունի ընդդիմադիր հայացքներ եւ դեմ է Ռոբերտ Քոչարյանի կալանքին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ