16  12  2019

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների բողոքը: Պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի որոշումից հետո, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, բողոք էին ներկայացրել։

 

Վերաքննիչ դատարանը մերժեց նաև գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ