11  12  2019

Երևակայական թոշակի գայթակղությունը․ Panorama.am

Երևակայական թոշակի գայթակղությունը․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Դեկտեմբերի 11-ին ԱԺ-ն  ձայների 82 կողմ և 34 դեմ հարաբերակցությամբ  ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագիծը։

Այո, շա՜տ ջանադրորեն են քայլածները կյանքի կոչում Հայաստանի վերափոխման  սորոսյան պլանը: Աչքի անցկացրեք « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ  (ճանապարհային քարտեզ)», որը հեղինակել են   «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն,Իրազեկ քաղաքացիների միավորում, Հայաստանի հելսինկյան կոմիտե, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ  կազմակերպությունները․․․   այսինքն ՝ բոլոր կարկառուն գրանտակերները։   Կարդացեք, և կհամոզվեք, որ սա է  նոր իշխանությունների Աստվածաշունչն ու Սահմանադրությունը։Ի դեպ, փաստաթուղթը Բաց հասարակությունների  կայքում  հանրայնացվել է 2018թ․ դեկտեմբերի 9-ին, այսինքն  երբ մոտավորապես պարզ էին  արտահերթ խորհրդարանական  ընտրությունների արդյունքները։

Քայլածները հաղթեցին, և ողջ լծակներն իրենց ձեռքում կենտրոնացնելով՝  սկսեցին Սորոսի պլանների իրականացումը։ Եվ մեկ տարի  անց ունենք կազմաքանդված ոլորտներ՝մշակույթի, սփյուռքի և գյուղատնտեսության, ունենք եկեղեցու դեմ ոտնձգություններ, կրթության ապազգայնացմանն ուղղված նախագծեր, դատաիրավական համակարգի վարկաբեկում, ավանդական արժեքների ստորադասում այլասերությանը և այլն։  Կառավարությունում սորոսական նախարար-փոխնախարարների առատության պայմաններում զարմանալի չեն  հետևողականորեն շարունակվող այս  ապազգային քայլերը։

Իսկ սորոսապետուհի Լարիսա Մինասյանի  ներկայությունը,  օրինակ կրթական ոլորտի բարեփոխումներին նվիրված խորհրդաժողովներին, արդեն խոսում  է սորոսյան խորքային միջամտությունների մասին։ 

Վերը նշված հայեցակարգում հիմնական  թիրախներից մեկը դատաիրավական համակարգն է։ «Դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն» բաժնում սևով սպիտակի վրա պարզորոշ գրված է  « Դատական իշխանության կադրային կազմի փոփոխությունը՝ որպես ոչ լեգիտիմ նախագահների կողմից նշանակված գործիքակազմի կազմաքանդում» (էջ 10)։

Մեկ տարուց ավելի ականտես ենք դատարան-դատավորների դեմ սկիզբ առած պետական արշավին։ Թերևս,  սկզբնական շրջանում  շատերն արդար դատավճիռների հույս ունեին, սակայն  այդ հույսերն էլ մարեցին՝ բարձրագոչ նախաբաններով սկսված և անփառունակ ընթացք տացած դատավարությունների, դատարանների շրջափակման, դատավորներին ըստ «վնգստալու» դասակարգման, դատավորներին նկատմամբ ակնհայտ ճնշումների պատճառով։Բայց հանրության իրական տրամադրությունները  բնավ խոչընդոտ չեն սորոսյան պլանի իրականցման ճանապարհին։ Իսկ ոչ իրական՝ ֆեյքերի   ուղղորդված բղավոցները հանգիստ  կարելի է ներկայացնել որպես հանրության պահանջ, և անել Սորոսի սրտի ուզածը՝ օրինակ կազմաքանդել դատական համակարգը։

Ըստ «ՀՀ վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգի» նախատեսված  էր « Ընդհանուր իրավասության դատարանների, վերաքննիչ, Սահմանադրական ևՎճռաբեկ դատարանների լիազորությունները դադարում են, օրինակ՝ 2019թ-ի սեպտեմբերի 1-ից» (էջ 12)։Ժամանակացույցը  խառնեց ՀՀ Սահմանադրական դատարանը, որը  բավականին ամուր գտնվեց։ Ահա նրանց համար էլ ստեղծվեց վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագիծը։ Ինչպե՞ս կվարվեն նրանք որպես միասնական մարմին կամ նրանցից յուրաքանչյուրն առանձին՝  ցույց կտա ժամանակը։  Պարզապես նրանք շատ խելացի են՝ տարիների  անաշխատ  երևակայական թոշակ ակնկալել մեկի կողմից, ում գահակալությունը  ամիսների հարց է։  Այդ գայթակղությանը  թերևս միայն Վահե Գրիգորյանը կգնա, ով արդեն մեծ փորձ ունի առանց աշխատելու մեծ փողեր ստանալու գործում։ Բայց ինչքա՞ն ժամանակ։

Ինչ-ինչ , բայց ՍԴ դատավորի աթոռին հասած մարդը տեսնում է այն, ինչը պարզ է ցանկացած գիտակից քաղաքացու համար․ այն  որ նոր եկող  իշխանությունները առ ոչինչ են համարելու այս միակուսակացական Աժ-ի  ընդունած օրենքների մի մասը։ Իսկ այս իրավազուրկ-բարոյազուրկ-հիմնազուրկ ակտը օրենք համարել էլ հնարավոր չէ։Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը ունի Սահմանադրության երաշխավոր համարվող նախագահ։ Գուցե վերջապես պարոն Արմեն Սարգսյանը այս վճռորոշ պահին ասի՞ իր խոսքը, և զերծ պահի պահպանի մեր  Սահմանդրությունն ու Սահմանադրական դատարանը  օտարածին հայեցակարգերի գրոհներից։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ