09  12  2019

Սա վտանգավոր միտում է ոչ ցանկալի դատավորին վարույթից հեռացնելու համար․ փաստաբան



«Ըստ էության այն հիմքերը, որոնք որ քննարկվել էին դատարանում, հիմք չէին ինքնաբացարկի։ Որոշումը ստանալուց հետո  հիմնավորվածության մասով գնահատական կտանք, երբ որ կտեսնենք որոշումը, չի բացառվում դիմենք կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով, որովհետև  մենք արդեն տեսնում ենք երկրորդ անգամ, որ Նոր տարվա նախաշեմին գործը ձգձգվելու միտում է ստանում, երբ որ այն հարցերը պետք է քննվեն գնահատական տան ազատության հետ կապված, այս պահին քննության առարկա չեն դառնում»,- դատական նիստից հետո Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Մանրամասն՝ տեսանյութում a

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ