06 12 2019

Բարսեղ Բեգլարյանը և Սերգո Կարապետյանն առերեսվել են

Բարսեղ Բեգլարյանը և Սերգո Կարապետյանն առերեսվել են

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ 1․5 ամիս առաջ հարցաքննվելիս առերեսվել է Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ։

Բեգլարյանն ասաց, որ մեղադրանքի առաջադրվելուց հետո Սերժ Սարգսյանի հետ չի քննարկվել այդ հարցը։ Նա նաև նշեց, որ ոչնչի տակ չի ստորագրել, տեղյակ չէ մեղադրանքից։

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հայտնել էր, որ Բարսեղ Բեգլարյանին Սերժ Սարգսյանի դեմ գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ