06  12  2019

Դատախազությունը վստահ չէ՝ ինչ որոշում կկայացնի դատավորը, ի տարբերություն Արմեն Դանիելյանի դեպքի. փաստաբան



Դատավորի մասին մեկը զրպարտչական տեղեկություն է տարածում, դատավորը դիմում է քրեական գործ հարուցելուն, եթե դա դիտվի որպես չափանիշ, ապա ցանկացած մեկը կարող է այդ նույն իրավիճակը ստեղծել շատ հանգիստ: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից Հայկ Ալումյանը:

Հարցին, թե՞ դատարանը անկողմնակալ է, փաստաբանը պատասխանեց, որ այս դեպքում դատախազությունը վստահ չէ, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, իրենք ևս, ի տարբերություն՝ Արմեն Դանիելյանի դեպքի. «Արմեն Դանիելյանի դեպքում դատախազությունը նախապես գիտեր, թե ինչ որոշում է կայացնելու, որովհետև Արմեն Դանիելյանն իր ամբողջ աշխատանքային կենսագրության ընթացքում դատախազության ցանկություններին հակասող որոշում կայացրած չկար, իսկ տվյալ դատավորի հետ կապված այդպիսի վստահություն չունեն և արհեստական փաստարկներով փորձում են հասնել նրան, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ