27 11 2019

Հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում դատավորներին՝ պաշտոնը թողնելու համար. Նաիրա Զոհրաբյան



«Նախագիծը դեռևս մենք չենք քննարկել, սա բացարձակ անընդունելի նախագիծ է, սա նշանակում է, որ հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում դատավորներին՝ պաշտոնը թողնելու համար: Նրանք, ովքեր պատրաստվում են այս նախագծի արդյունքում լքել իրենց պաշտոնները՝ պետք է լավ հասկանան, որ հաջորդ իշխանության ժամանակ ոչ միայն վերադարձնելու են այդ գումարները, որոնց դիմաց իրենք չեն աշխատել, այլ՝ ամենայն հավանականությամբ ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որը հնարավորություն է տալիս ՍԴ անդամներին մինչև հունվարի 31-ը վաղաժամ կենսաթոշակի գնալ և իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ ստանալ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ