21 11 2019

Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում․ Փաստինֆո

Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում․ Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է․

«Պետք է ծանոթանալ բացարկը մերժելու վերաբերյալ դատարանի որոշմանը, բայց ցանկացած ինքնաբացարկի միջնորդության մերժման պատճառաբանությունների ուսումնասիրությունն ավելի է մտահոգում մեզ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվում են դատավոր Աննա Դանիբեկյանին կրկին ինքնաբացարկի միջնորդություն հայտնել, թե ոչ։

«Միջնորդությունները մերժելը չէ, որ հանդիսանում է ինքնաբացարկի հիմք, այլ այն պատճառաբանությունները, որոնք դրվում են դրանց հիմքում։ Նիստի ժամանակ միանալով Հովհաննես Խուդոյանի միջնորդությանը՝ որպես լրացուցիչ հիմք հստակ ընդգծեցի, որ հոկտեմբերի 15-ին Դավիթ Վարդանյանի նախադեպը հակասահմանադրական էր ճանաչվել, այսինքն դա իրավական համակարգում գոյություն չունի։ Բայց Աննա Դանիբեկյանը մեր վերջին գրավի միջնորդությունը մերժելու որոշման մեջ կրկին հղում է անում այդ նախադեպին։ Սա նաև որոշակի արհեստավարժության խնդիր էր։ Նիստի ժամանակ բարձրաձայնեցի այս հարցը, բայց ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման մեջ որևէ անդրադարձ չէր արվել դրան»,-ասաց Վարդևանյանը։

Վերջինս նշեց, որ բացարկի մերժման որոշման ներածական հատվածում կա իր դիրքորոշումը, բայց դրա վերաբերյալ հիմնավորում, թե դատարանն ինչու Արամ Վարդևանյանի դիրքորոշման հետ համակարծիք չէ, հիմնավորում չի ստացել։ Այսինքն որևէ պատճառաբանություն չկա. «Փաստաբանական թիմը կքննարկի և դրանից հետո որոշում կկայացվի ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնենք, թե ոչ»,-հավելեց Վարդևանյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ