18  11  2019

3 օրում 117 հանցագործություն է բացահայտվել

3 օրում 117 հանցագործություն է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 117 դեպք, որոնցից 18-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 23, անձնական ունեցվածքի գողության՝ 20, խարդախության՝ 13, յուրացման կամ վատնման` 5, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 4-ական, գույքի դիտավորությամբ վնասման և ապօրինի ծառահատման՝ 3-ական, հարկերից խուսափելու, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի ու թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, համակարգչային հանցագործության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու և ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, խարդախության, կողոպուտի և վրաերթի 1-ական դեպք։Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ