14  11  2019

Ալիկ Պետրոսյանին և որդուն ձերբակալել են, այնուհետև՝ ազատ արձակել․ Փաստինֆո

Ալիկ Պետրոսյանին և որդուն ձերբակալել են, այնուհետև՝ ազատ արձակել․ Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է․« Փաստինֆո-ի տեղեկություններով  ՀՔԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն։ Մեր տեղեկություններով նրանք կասկածվում են փողերի լվացման գործում։

«Փաստինֆո»-ն տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից, սակայն, պատասխանեցին, որ տեղեկություն չունեն։ 

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ ԱԺ նախկին պատգամավոր,գործարար Ալիկ Պետրոսյանը ձերբակալվել է երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։ 

Մեզ հաջողվեց պարզել, որ փաստաբանը բողոք է ներկայացրել ձերբակալության որոշման դեմ եւ գործարարն արդեն ազատ է արձակվել։

Պաշտոնական մարմինները դեպքի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տալիս»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ