14  11  2019

ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու նոր հիմքեր է փնտրում․ News.am

ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու նոր հիմքեր է փնտրում․ News.am

NEWS.am-ը գրում է․ «News.am-ի տեղեկություններով՝ երեկ Հատուկ քննչական ծառայությունում շուրջ վեց ժամ հարցաքննել են Նոտարական պալատի նախկին ղեկավար Ալվարդ Մելքոնյանին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննիչները փորձել են Մելքոնյանից ստանալ ցանկալի ցուցմունք՝ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման նոր հիմքեր ստեղծելու համար։

Նշենք, որ Փանոսյանն անցյալ շաբաթ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Հիշեցնենք նաև, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ալվարդ Մելքոնյանը Հայաստանի պատմության մեջ միակ նոտարն է, որը կատարած էական խախտումների համար նախ հեռացվել էր Նոտարական պալատի ղեկավարի պաշտոնից, ապա Հրայր Թովմասյանի ներկայացված հայցադիմումի հիման վրա դադարեցվել էին Ալվարդ Մելքոնյանի՝ որպես նոտարի լիազորությունները։

Ալվարդ Մելքոնյանը հենց այն նոտարն է, որը վավերացրել էր Արամի փողոցում գտնվող նորակառույց շենքի նույն բնակարանի վաճառքը չորս տարբեր մարդկանց: Մելքոնյանի թույլ տված ապօրինության արդյունքում շուրջ 70 բնակարան ավելի քան չորս հարյուր հոգու էր վաճառելու։ Ավելին, տարիներ շարունակ ղեկավարելով նոտարական պալատը՝ վերջինիս հաջողվել էր Երևան քաղաքում նոտարներ դարձնել իր քրոջ դստերն ու եղբոր կնոջը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալվարդ Մելքոնյանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ցանկացած ցուցմունքի տակ, միայն թե Թովմասյանից վրեժխնդիր լինի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ