13  11  2019

Արսեն Թորոսյանը դատի է տվել Մարինա Խաչատրյանին

Արսեն Թորոսյանը դատի է տվել Մարինա Խաչատրյանին

Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արսեն Թորոսյանն ինձ դատի է տվել` իր պատիվն ու արժանապատվությունը գտնելու հույսով։

Միայն նշեմ, որ Թորոսյանի փաստաբանը ներկայացնում է AM իրավաբանական ընկերությունը, որի կառավարիչը Գիրգոր Մինասյանն է։

Այս փաստը հետաքրքրական է նրանով, որ Գրիգոր Մինասյանը հանդիսացել է Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ-ական անդամ։ Միևնույն ժամանակ «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի որդին է և Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրը։

Մենք չենք մոռացել, թե ինչ խայտառակ ձևով Արսեն Թորոսյանը հեռացրեց Արա Մինասյանին, թե ինչպես նրան անվանեց բանդայի պարագլուխ և մեղադրեց բազմաթիվ հանցագործությունների մեջ։

Հ.Գ. Առնվազն տարօրինակ է, որ Թորոսյանը պաշտպանություն է փնտրել իր համար այդքան անընդունելի անձանց շրջանում։

Հ.Գ. 2 ՀՀ-ում օրենքը գերակա է, պարոնայք շոումեններ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ