Փաստինֆո-ն գրում է․ «Թիվ N զորամասի զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարը մեղադրվում է զորամասի անձեռնմխելի պաշարներից դիզվառելիք ու բենզին հափշտակելու մեջ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ հրամանատարը, պատասխանատու լինելով նյութական միջոցների պահպանման համար, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով,անձեռնմխելի պաշարից,յուրացնելու եղանակով հափշտակել է 19950 լիտր դիզվառելիք եւ 100 լիտր բենզինի,իսկ ընթացիկ ՎՔՆ միջոցներից՝ 900 լիտր բենզին,որը հետագայում իրացրել է,իսկ ստացված գումարը տնօրինել:
Բացի այդ,տեղեկանալով իր հրամանատարության ներքո գտնվող դիվիզիոնի պահպանության տակ գտնվող 19Ժ6 ռադիոլոկացիոն կայանից մեծ քանակությամբ խրամաբջիջների հափշտակության դեպքի մասին,չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ չի կատարել իր պարտականությունները եւ այդ մասին սահմանված կարգով վերադաս հրամանատարությանը չի հայտնել,ինչի պատճառով հափշտակության դեպքն իրավապահ մարմիններին հայտնի է դարձել ամիսներ անց:
Հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 375-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նկատենք, որ հրամանատարը նախկինում արդեն դատված եղել է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը