12 11 2019

Իմքայլականի թանկարժեք ժամացույցը գտնվել է․ ոստիկանություն

Իմքայլականի թանկարժեք ժամացույցը գտնվել է․ ոստիկանություն

Նոյեմբերի 11-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայից գողություն է կատարվել։ Պարզաբանենք, որ ԱԺ պատգամավորը նոյեմբերի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում կայանված իր մեքենայի սրահից գողացել են «Ռոլեքս» ժամացույցը։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հաղորդումից հետո ձեռնամուխ են եղել դեպքի հանգամանքների բացահայտմանը։ Ենթադրյալ դեպքի վայրի շրջակայքում իրականացրած միջոցառումների ընթացքում տարածքում առևտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել ժամացույցը և հայտնել, որ այն գտել է Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ