12  11  2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին

Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին

Աշխատանքային ժամի ավարտով պայամանավորված Մարտի 1-ի գործով դատական նիստն ավարտվեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին։

Այսօրվա նիստում Քոչարյանի պաշտպանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, սակայն վերջինս մերժել էր միջնորդությունը։

Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքաբացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։

Փաստաբանական խմբին միացել էին նաև Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ