12 11 2019

Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չներկայացրեց

Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չներկայացրեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն ինքնաբացարկի վերաբերյալ։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց, թե որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս նշել էր, թե Աննա Դանիբեկյանը  կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Փաստաբանը  խնդրել էր հայտնել ինքնաբացարկ, մինչդեռ, մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները դեմ էին ինքնաբացարկի միջնորդությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ