08 11 2019

Դատարանի որոշումը հիշեցնում է «Կիկոսի մահը» հեքիաթը. Արամ Օրբելյան



Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները արձանագրել են, որ գրավի հարցում խոչընդոտ չկա, մինչդեռ դատարանն այս հարցում մի քիչ ավելի է մտածել, քան պետք է մտածեր, մի երեք քայլ ավելի է մտածել, քան իրավունք ուներ մտածելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

«Դատարանը մտածել է՝ գրավ կիրառեմ, հետո կխոչընդոտի, հետո կուզեմ գրավն ազգայնացնել, կկարողանա՞մ վերցնել, թե ոչ և այլն։ Սա նման է «Կիկոսի մահը» հեքիաթին։ Բայց կարիք չկար անհանգստանալ, որ Կիկոսն ընկելու է քարին և մահանալու, գործը Կիկոսին չի էլ հասնելու»,- ասաց փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ