07  11  2019

Բանտում հայտնված ակտիվիստները պետք է ասեին՝ դա ֆուտուրիստական ակցիա է․ Կիվիրյան

Բանտում հայտնված ակտիվիստները պետք է ասեին՝ դա ֆուտուրիստական ակցիա է․ Կիվիրյան

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․

«Ոնց հասկանում եմ, դատավոր Աննա Դանիբեկյանին Նիկոլ Փաշինյանի հարցադրումը ուղղած ու ներկայումս բանտում հայտնված այն երկու տղաների միակ մեղքն այն է, որ իրենք այդպես էլ չեն կարողացել ճիշտ կերպով ներկայացնել իրենց ակցիայի մշակութային արմատները։

Իրենք ընդամենը պետք է հայտարարեին, որ դա ֆուտուրիստական ակցիա է, պետք է կրեին Նիկոլ Փաշինյանի դիմակներ, հարցադրումը կատարեին երգեցողության տոնով, առավել եւս, որ վնգստալու հարցադրումը դրան տրամադրում էլ է, ու մինչ ակցիայի իրականացումը դիմեին կրթության նախարարությանը ու մի երկու միլիոն դրամ պոկեին իրենց այդ խիստ ֆուտուրիստական պերֆորմանսի համար։ Մի հատ էլ վերջում, զուտ հանուն արվեստի, սիրողական քաշեին Աննա Դանիբեկյանի թուշը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ