06 11 2019

Արսեն Բաբայանին ձերբակալելու որևէ հիմք չի եղել․ իրավապաշտպան․ Tert.am

Արսեն Բաբայանին ձերբակալելու որևէ հիմք չի եղել․ իրավապաշտպան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման մեջ կա քաղաքական մոտիվացիա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա Վերջինիս կարծիքով` բոլոր նրանք, ովքեր քննադատաբար են արտահայտվում այս իշխանության հասցեին, դառնում են թիրախ:«Իր ձերբակալությունից մի քանի օր առաջ Բաբայանը մի հաղորդման հյուր էր, որի ընթացքում իր քննադատական տեսակետներն էր հայտնում իրավապահ մարմինների մասին: Ճիշտն ասած, մտքովս անցավ, որ այդ ելույթը կարող էր անդրադառնալ Արսեն Բաբայանի վրա, փաստորեն, այդպես էլ եղավ»,- ասաց Ալավերդյանը` ընդգծելով, որ Բաբայանի ձերբակալման որևէ ծանրակշիռ հիմք չի եղել:Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ այս գործընթացների հիմնական պատճառներից մեկը իշխող ուժի վարած քաղաքականությունն է:«Վերջերս իշխող խմբի պատգամավորներից մեկն ասել է, որ երբ ասում էին` «մերժիր Սերժին», նշանակում է, մերժում են բոլոր նրանց, ովքեր երրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում ինչ-որ դերակատարություն են ունեցել: Հավանաբար, կա ինչ-որ գործիքակազմ, որով ստուգում են, ովքեր են ամբողջովին կողմնակից իրենց»,-ասաց Ալավերդյանը:Նրա համոզմամբ` Արսեն Բաբայանին առնչվող քրեական գործը կապված է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ:

«Կարծես թե վաղուց է հայտնի Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահ ընտրվելու գործընթացը: Այդ դեպքում ինչո՞ւ այս գործողությունները սկսվեցին նրանից հետո, երբ ՍԴ-ն ընդունեց բոլորիս հայտնի որոշումը` մերժել ԱԺ դիմումը` Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»,- ասաց Ալավերդյանը` նշելով, որ, օրինակ` երբ հարցը վերաբերում է Հրայր Թովմասյանին կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կա նաև անձնավորված քաղաքականություն:Իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Արսեն Բաբայանը ձերբակալված է հոկտեմբերի 21-ից:  Հոկտեմբերի 24-ին դատարանը բավարարեց Բաբայանին կալանավորելու` Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ