30 10 2019

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 58 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 58 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, որոնցից 15-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, յուրացման կամ վատնման, սպառնալիքի եւ ծեծի՝ 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, մաքսանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելու, թմրանյութի իրացման, ու ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, կողոպուտի, վրաերթի եւ ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ