30  10  2019

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը ողջունելի է․ Իրավական ուղի

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը ողջունելի է․ Իրավական ուղի

«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել Վենետիկի հանձնաժողովի նախագահի ուղերձի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․

«Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը սպասելի է և ողջունելի։ Դրանում մտահոգություն է արտահայտվում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների ու հաջորդական քայլերի կապակցությամբ՝ ընդգծելով Սահմանադրական դատարանի հետ Կառավարության և Խորհրդարանի բացահայտ հակամարտությունը:

Հանձնաժողովի նախագահը կարևորել է սահմանադրական արժեքների պահպանման գործում Սահմանադրական դատարանի դերը, պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից զսպվածություն ու հարգանք ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով վերջիններիս Սահմանադրական դատարանի հետ կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցության՝ Հայաստանի Սահմանադրության բնականոն կենսագործունեությունը վերահաստատելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ