28  10  2019

Անկասկած կցանկանամ մնալ և շարունակել պաշտոնավարել․ Արման Սարգսյան



«Իմ հետագա պաշտոնավարման հետ կապված հարցն ի սկզբանե վարչապետը հնչեցրեց ինձ ներկայացնելուց, երբ ասաց՝ կանդրադառնանք երկուստեք արդյունքներն արձանագրելուց հետո»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Նա նշեց, որ կանի հնարավորը, որպեսզի իր ծառայողական պարտականությունները կատարի բարեխիղճ և ավելի լավ։ «Բնականաբար, եթե համաձայնել եմ և զբաղեցնում եմ այս պաշտոնը, անկասկած կցանկանամ մնալ և շարունակել պաշտոնավարել, բայց որոշողը ես չեմ, ես միայն բարձր պատասխանատվությամբ իմ պարտականությունները կատարողն եմ, ինչը և անելու եմ»,- հավելեց Սարգսյանը։

Ոստիկանապետի ԺՊ-ն նաև անդրադարձավ Նարեկ Մութաֆյանի բերման ենթարկելու տեսանյութի հրապարակման մասին հարցին նշելով․ «Եթե բերման ենք ենթարկում, տեսանյութը հրապարակում ենք, թե չենք հրապարակում, կարևորն այդ ձևով բերման ենթարկելն է։ Եթե մարդը կասկածվում է հանցագործության մեջ, ապա կարող ենք բերման ենթարկել, ես չեմ կարող ասել, թե որ տեսանյութը հրապարկել, որը ոչ»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ