28 10 2019

«Մուլտի-գրուպ»-ի տնօրենը չի կալանավորվի

«Մուլտի-գրուպ»-ի տնօրենը չի կալանավորվի

Դատարանի որոշմամբ՝ «Սթոնս» ՍՊ ընկերության սեփականատեր Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ: Նա նշեց, որ արդարացի որոշում է դատարանը կայացրել, և նա չի ընդունում իր մեղադրանքը։

Մեկ ամիս առաջ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 20 մլն դրամ։

Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով: Նույն գործով անցնում են նաեւ երկու այլ անձիք՝ Գուրգեն Սարգսյանն ու Սուրեն Ավագյանը, որոնք մեղադրվում են քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով (փողերի լվացում, խոշոր չափով հարկերից խուսափել, կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվել):

Ըստ Քննչական կոմտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Սեդրակ Առուստամյանը ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու, այդ կերպ նաև «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ