24 10 2019

Դավիթ Գրիգորյանի բողոքը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Դավիթ Գրիգորյանի բողոքը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը բավարարեց դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանների՝  իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Մաթևոսյանին մակագրվել էր Դավիթ Գրիգորյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքի քննությունը։ Փաստաբան  Երվանդ Վարոսյանը հիշեցնելով, որ Մաթևոսյանն այն դատավորն է, որը թույլատրել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնել։

Երվանդ Վարոսյանի խոսքով՝ խուզարկությունը թույլատրելու որոշում կայացնելով, դատավորը օրինական է համարել քննիչի կողմից Գրիգորյանի աշխատասենյակում մինչ այդ իրականացված գործողությունները՝ մասնավորապես առգրավումները, ուստի Աննա Մաթևոսյանը չի կարող անաչառ քննել գործը և այս գործով անկողմնակալ որոշում կայացնել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ