22  10  2019

«Դու ոստիկան չես, դու սրիկա ես»․ միջադեպ՝ Երևանում․ News.am



News.am-ը գրում է․ «Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երեւում է,  թե ինչպես են վիճաբանում քաղաքացին եւ ոստիկանը։ Կադրերից երեւում է նաեւ, որ տարածքում գտնվող ոստիկանը զանգահարում է բաժնի աշխատակիցներին, որպեսզի գան եւ բերման ենթարկեն քաղաքացուն։

NEWS.am–ը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 21–ին Շինարարների 15 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի մոտ։

Մեր տեղեկություններով՝ ոստիկանն անցնելիս է եղել տարածքով, երբ 46–ամյա տղամարդը ճանաչելով նրան, հայհոյել է։ Մեր տեղեկություններով հիշյալ տղամարդու մասնակցությամբ մեկ այլ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործ ներկայումս քննվում է Քննչական կոմիտեում։

 NEWS.am–ին ոստիկանությունից հայտնեցին,  որ միջադեպին մասնակից քաղաքացին Շինարարների 15 հասցեից խուլիգանության կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին է բերման ենթակրվել ապա ձերբակալվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ