21 10 2019

Դատական ակտ ունենք պարզապես տեսանկարահանող սարք ունենալու համար․ Վարդևանյան



«Այստեղ պետք է շեշտը դնենք երկակի մոտեցումների կիրառման վրա։ Այս պարագայում ընտրվեց արարքի որակավորման ամենախիստ տարբերակը»,- ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը, այն դեպքում, երբ Նարեկ Մութաֆյանն ընդամենը հարց էր ուղղել դատավորին։ Արամ Վարդևանյանը հիշեց «Հայելի» ակումբի վրա հարձակումը, որն իրականացնողներին ամենամեղմ մոտեցումը ցուցաբերվեց։ Ինչ վերաբերում է Սարգիս Օհանջանյանին, որն ընդամենը նկարել էր Նարեկ Մութաֆյանի հարցը, Արամ Վարդևանյանն ասաց․ «Դա ինձ համար ահավոր զարմանալի է։ Այսինքն, տվյալ դեպքում պարզապես տեսանկարահանող սարք պահելու համար դատական ակտ ունենք։ Կարող ես պարզապես սարք ունենալով արդարադատության իրականացմանը միջամտել կամ խոչտնդոտել»։ Արամ Վարդևանյանը տարակուսելի է համարում, որ երկու գործերով էլ 10 օրից ավելի ժամանակ է տևել, որ գործի նյութերն ուղարկվի վերաքննիչ դատարան, այնինչ դա տեխնիկական հարց է, իսկ խափանման միջոցի հարցը՝ հրատապ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ