21  10  2019

Յուրա Իվանյանն Ամուլսարի հարցում որևէ շահագրգռվածություն չի ունեցել, խախտում չկա․ ՔԿ նախագահ



«Քննչական կոմիտեի մասին օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ ՔԿ նախագահը նշանակվում և ազատվում է կառավարության որոշմամբ. երբ նպատակահարմար գտնեն ինձ ազատել, այն ժամանակ կխոսենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մյուս ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունից հետո կարո՞ղ է հերթը նաև իրեն հասնել:

Նա նաև խոսեց Ամուլսարի հարցով հարուցված քրեական գործին։

«Անցած տարի, երբ Ամուլսարի գործը վարույթ ենք ընդունել, խնդիրն այն է, որ բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի-ի ՊՈԱԿ-ը իր հերթին շահագրգիռ մարմիններ է ուղարկում այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի կողմից ուղարկված ՇՄԱԳ-ի հաշվետվությունը: Այդ մարմինների կողմից դրական կամ բացասական եզրակացությունն ստանալուց հետո իրենք էլ են եզրակացություն կայացնում և ուղարկում նախարարին հաստատման: Անկեղծ ասած, մենք տեղյակ չենք եղել, թե բնապահպանության նախարարն ինչ ազդեցություն կարող է ունենալ ՇՄԱԳ-ի թույլտվության վրա»,-ասաց Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ