19  10  2019

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը՝ ԱԱԾ հայտարարության մասին

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը՝ ԱԱԾ հայտարարության մասին

Tert.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն իր զարմանքն է արտահայտում ՀՀ ազգային անվտանգության ծառայության այսօր տարածած հաղորդագրության բովանդակության վերաբերյալ։ Tert.am-ին փոխանցեց փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Նախ ինքին տարակուսելի և իրավաչափության տեսանկյունից առնվազն կասկածելի է ստորաբաժանման ղեկավարի նշված գործողությունները, որոնք շրջանցելով «ուղիղ հեռախոսակապ» հաստատելու համար նախատեսված միջոցները, խախտել են տարիների ընթացքում պետական համակարգում ձևավորված արարողակարգային ավագության վերաբերյալ կանոնները։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը և ժամը համաձայնելուն ուղղված ստորաբաժանման ղեկավարի գործողություններին, ապա վերջիններիս ԱԱԾ հրավիրվելու օրը և ժամը համաձայնեցված է եղել բացառապես փաստաբանական թիմի ներկայացուցիչների հետ։ Հետևաբար, նման պայմաններում իրավական տեսանկյունից կասկածելի ծագում ունեցող գործողությունների վերաբերյալ կրկնակի անգամ հաղորդագրության տարածումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ մանիպուլատիվ եղանակով ստվերել իրականացվող քաղաքական հետապնդումը՝ դրան տալով իրավական ընթացակարգի ձևական տեսք»,- Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմի անունից փոխանցեց Մակինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ