19 10 2019

Հայտնի դարձավ Վանեցյանի հրաժարականի հիմնական պատճառներից մեկը․ Top-news.am

Հայտնի դարձավ Վանեցյանի հրաժարականի հիմնական պատճառներից մեկը․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «Արթուր Վանեցյանի հրաժարականից եւ հատկապես նրա արած հայտարարությունից հետո պաշտոնանկության վերաբերյալ բազմաթիվ վարկածներ ի հայտ եկան: Հիմա, երբ մեր աչքի առաջ կալանավորվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկները, ԱԱԾ հրավիրվում նրա տարեց հայրը, փոքրահասակ աղջիկները, պարզ է դառնում Վանեցյանի հրաժարականի հիմնական պատճառներից մեկը։

Ակնհայտ է, որ Վանեցյանը հրաժարվել է անել այն, ինչ այսօր անում են այլոք, իջնելով բարոյական աննախադեպ ցածր մակարդակի։

Սա արդեն իրականություն է։ Ներխուժելով Հրայր Թովմասյանի ընտանիք, իշխանությունները Հայաստանում հաստատեցին բարոյական նոր նորմեր, որին մասնակից լինել Վանեցյանը պարզապես հրաժարվեց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ