18  10  2019

Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց բյուջեից 3 մլն դրամ է ստացել․ Aysor.am

Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց բյուջեից 3 մլն դրամ է ստացել․ Aysor.am

Aysor.am-ը գրում է․

«2019 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված և իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն անցած շուրջ 5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանի որևէ աշխատակարգային նիստի չի մասնակցել, աշխատանքային որևէ պարտականություն չի իրականացրել, որևէ գործ չի քննել, սակայն Հայաստանի պետբյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել:

Ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանը թեև իր հարցազրույցներում հայտարարում է, որ Հայաստանը «Սահմանադրական դատարան չունի» և կասկածի տակ է դնում բարձր դատարանի լեգիտիմությունը, բայց դա նրան չի խանգարում հարկատուների միջոցներից ոչինչ չանելու դիմաց ամսական 793 հազար 680 դրամ աշխատավարձ ստանալուն:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` էական կարգապահական խախտում է «Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը», ինչն էլ հիմք է ԱԺ կողմից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:

Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ընտրած «Իմ քայլը» խմբակցությունը անցած ամիսներին այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարել նրա կողմից դրսևորվող անօրինական գործողություններին համապատասխան գնահատականներ տալու ուղղությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ