18 10 2019

Գործարարին կտտանքների են ենթարկել՝ պահանջելով, որ ցուցմունք տա․ Hayeli.am

Գործարարին կտտանքների են ենթարկել՝ պահանջելով, որ ցուցմունք տա․ Hayeli.am

Hayeli.am-ը գրում է․ «Hayeli.am-ի տեղեկություններով` նախօրեին գիշերը իրավապահները դիմակավորված մասկի-շոու օպերացիա են իրականացրել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխին գործ սարքելու նպատակով: Գիշերը ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատողները ներխուժել են Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող մեծածախ ծաղկի շուկայի տնօրենի` Կարեն Ղազարյանին տուն և բերման ենթարկել նրան: Վերջինս Արթուր Վանեցյանի սանիկներից մեկի ազգականն է:

Կարեն Ղազարյանին բռնության և կտտանքների են ենթարկել` պահանջելով, որ նա ցուցմունք տա Վանեցյանի դեմ, մասնավորապես հաղորդում ներկայացնի, որ ծաղկի սրահի իրական տերը ԱԱԾ նախկին ղեկավարն է:

Մեր տեղեկություններով` այժմ փաստաբանները գործողություններ են պատրաստվում իրականացնել` Կարեն Ղազարյանի պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու նպատակով»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ