17  10  2019

4 պատգամավորի և Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարել են նույն հոդվածով

4 պատգամավորի և Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարել են նույն հոդվածով

 «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում։ Փաստորեն ճիշտ նույն իրավական հիմքով՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի ուժով դադարել են ոչ միայն ՍԴ դատավոր ընտրված Հրայր Թովմասյանի, այլև 6-րդ գումարման ԱԺ-ի ևս չորս պատգամավորի լիազորություններ։ Նրանք չորսն էլ դարձել են կառավարության անդամ, որպիսի կարգավիճակը ճիշտ նույնքան է անհամատեղելի Պատգամավիրի կարգավիճակի հետ, որքան ՍԴ անդամի կարգավիճակը։

Ու այսքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է ազնվորեն համոզմունք ունենալ, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում չէ, որ մեր իրավապահների վարքագիծը քաղաքական հիմքով խտրականություն չէ, որ այս ամենը ուղղակի զավեշտալի չէ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ