16 10 2019

ՄԻԵԴ-ում Քոչարյանի գործով ձևավորված Մեծ պալատը կանխարգելում է հնարավոր վճիռները. Արամ Վարդևանյան



Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մեծ պալատ ձևավորելու փորձը մեծ չէ։ Մեկ այլ դեպք եղել է Ֆրանսիայի բարձրագույն դատական մարմնի ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար ձևավորված Մեծ պալատը երկրոդ դեպքն է։ Սա նոր ինստիտուտ է։

«Պետք է նկատել, որ խոսքը գնում է ՄԻԵԴ-ի բարձրագույն պալատի մասին, այսինքն, կառուցվածքային առումով՝ ՄԻԵԴ-ը ևս ունի 2 ատյան, Առաջին ատյան և Բարձրագույն ատյան։ Այս խորհրդատվական կարծիքը, այսինքն, գործիքը իրացվում է Բարձրագույն ատյանի կողմից, ոչ թե ստորին, և դրա նպատակն ու իմաստը նրանում է, որ բարձրագույն ներպետական ատյանները կարողանան դիմել Եվրոպական դատարանին և ստանալ խորհրդատվական կարծիք իրավունքների հնարավոր խախտումները կամ պաշտպանության միջոցները ավելի արդյունավետ կազմակերպելու կամ կանխարգելելու համար։ Այսինքն, սա որոշակի խորհրդատվական կարծիք է, հնարավոր խախտումները կամ պաշտպանության միջոցները ավելի արդյունավետ կազմակերպելու կամ կանխարգելելու համար։ Այսինքն, սա որոշակի գործիք է՝ հնարավոր զարգացումները կանխարգելելու համար։ Սա իրենից ներկայացնում է ոչ թե վերջնական վճիռ, այլ կանխարգելում է հնարավոր վճիռները»,-ասել է Վարդևանյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ-ի այս գործիքը նախատեսվեց նրա համար, որ բեռնաթափվի Եվրոպական դատարանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ