09 10 2019

Անգամ բռնության հնարավորության մասին հիշատակումը բացարձակ մերժելի է․ ՄԻՊ

Անգամ բռնության հնարավորության մասին հիշատակումը բացարձակ մերժելի է․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել քաղաքական խոսքում բռնության հիշատակումների անթույլատրելիության մասին։

«Քաղաքական խոսքում բռնության, դրա սպառնալիքի, անգամ բռնության հնարավորության մասին հիշատակումը նույնքան բացարձակ մերժելի են, որքան ցանկացած այլ ոլորտում։

Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից երբ և ում կողմից է արվում կամ ում է ուղղված։

Դրանք վտանգում են մարդու իրավունքների համակարգը երկրում և խաթարում համերաշխությունը հասարակությունում։ Առանց այդ էլ վիրավորանքն ու ատելության խոսքը վտանգավոր չափերի են հասել։

Բոլորս պետք է մեր օրինակով նպաստենք համերաշխությանը, իսկ հանրային, այդ թվում՝ քաղաքական, ու հասարակական գործիչները պետք է հրապարակային խոսքում զերծ մնան ցանկացած այնպիսի ձևակերպումից, որը կարող է ընկալվել որպես բռնություն, բռնության սպառնալիք կամ անգամ բռնության հավանականություն և առաջացնել լարվածություն»,- ասված է Արման Թաթոյանի հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ