05 10 2019

«Հայելի» ակումբի միջադեպի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Հայելի» ակումբի միջադեպի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ ոստիկանությունում խուլիգանության և լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնել են ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր հերթին հայտնել է, որ «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ