02 10 2019

Ամեն բան արվում է մարզպետին ջրից չոր դուրս բերելու համար․ կարծիք

Ամեն բան արվում է մարզպետին ջրից չոր դուրս բերելու համար․ կարծիք

Նարեկ Մանթաշյանը գրում է․

«Սիրելի ընկերներ, հաշվի առնելով այսօրվա ակցիայի հանրային մեծ հետաքրքրությունը, փորձեմ ընդհանրական նկարագրել ողջ իրողությունը: Սեպտեմբերի 17-ին մի խումբ անձինք դաժանաբար ծեծի են ենթարկել, ՀՀ ՊՆ N զորամասի փոխգնդապետ Արա Մխիթարյանին, առաջին իսկ օրերից շրջանառվում էր Վայոց Ձորի Մարզպետ՝ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը ծեծին: Ինքը՝ մարզպետը ամեն գնով հերքում է իր մասնակցությունը, սակայն զուգահեռաբար նաև կեղծ տեղեկատվություն է հրապարակում, իբրև Արա Մխիթարյանը աստիճաններից է վայր ընկել:

Ես արդեն մեկ շաբաթ ամենօրյա ռեժիմով այցելել եմ զինվորական հոսպիտալ, որտեղ ծանր, անգիտակից վիճակում կյանք ու մահի կռիվ է տալիս Փոխգնդապետը, այս ընթացքում, ես, որևէ հայտարարություն կամ արձագանք չեմ թույլ տվել, միայն լուռ հետևել եմ Արայի առողջական վիճակին, փորձել իմ ներկայությամբ ինչ որ չափով մխիթարել ծնողներին:

Սակայն, երեկ ստացվեց տեղեկատվություն, որ այսօր քննչական կոմիտեում առերեսվելու են դեպքի մասնակից այլ սպաներ և մարզպետը, կա մտավախություն, որ ամեն բան արվում է Տրդատին ջրից չոր դուրս բերելու համար, հետևաբար մենք իրականացրեցինք ակցիա, պահանջելով արդար քննություն...նշեմ նաև, որ վաղը պատրաստվում ենք քննչական կոմիտե ներկայացնել մի տեսանյութ, որը անհասկանալի պատճառներով անհետացել էր համացանցից և եթերից...Այս քննությունը, ինչպես նաև Արայի առողջական վիճակը մեր մշտական ուշադրության կենտրոնում են, մենք թույլ չենք տալու, որ որևէ մեկը կարողանա ձեռք բարձրացնել մարտական Սպայի վրա, դա մեր բոլորի պատիվն է, բանակը մեր պետականության հիմնասյունն է...

Հ.Գ. Շարունակաբար համագործակցելու ենք քննչական կոմիտեի հետ, հայթայթելու ենք փաստեր, և նախազգուշացնում ենք, քրեական գործի ցանկացած շինծու ընթացքի դեպքում, մեր կոշտ ու ավելի մասսայական հակահարվածը չի ուշանա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ