02  10  2019

Վայոց ձորում սկանդալային ծեծկռտուքի գործով ևս մեկ ձերբակալված կա

Վայոց ձորում սկանդալային ծեծկռտուքի գործով ևս մեկ ձերբակալված կա

Եղեգնաձոր քաղաքում փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու գործով ձերբակալվել է Վայոց Ձորի՝ հրաժարական տված մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Տեղեկությունը հաստատել են ՔԿ-ից՝ նշելով, որ նա ձերբակալվել է խմբի կազմում ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով։

Հիշեցնենք, որ նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է նույն գործով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ