01  10  2019

Վերաքննիչը խուսափել է արդարադատություն իրականացնել.Հովհաննես Խուդոյան․News.am

Վերաքննիչը խուսափել է արդարադատություն իրականացնել.Հովհաննես Խուդոյան․News.am

News.am-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու  որոշումն ուժի մեջ թողնելու  առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման դեմ  պաշտպանների ներկայացրած բողոքն առանց քննության թողնելով Վերաքննիչ ատյանը խուսափել է արդարադատություն իրականացնելուց։  Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից կայացված որոշմանը։

Նշենք, որ օրերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ որոշել է առանց քննության թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ: 

Քոչարյանի պաշտպանների բողոքը առանց քննության թողնելու մասին իր որոշման մեջ, դատարանն արձանագրել է, որ  քրեական գործն առաջին ատյանի դատարանի դատական քննության փուլում գտնվելու պարագայում վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները:

«Դատարանի պատճառաբանությունը սխալ է, այս եղանակով դատարանն ուղղակի փորձել է խուսափել արդարադատություն իրականացնելուց։  Օրենքի բառացի վերարտադրությունը չի ենթադրում  այդ իրավունքի ապահովումը,  Եվրոպական կոնվենցիայով արձանագրված է, որ անձը իր խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկել։  Այս գործը դատարանների համար խնդրահարույց է, քանի որ հասկանում են,  որ դրական որոշում տալը լուրջ խնդիր է առաջացնելու իրենց համար, իսկ բացասական որոշում տալը ստվեր է գցելու իրենց մասնագիտական կարիերայի վրա»,–հայտարարեց պաշտպանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ