28  09  2019

Աննա Դանիբեկյանին «նեղացնելու» համար բերման է ենթարկվել ևս մեկ ակտիվիստ

Աննա Դանիբեկյանին «նեղացնելու» համար բերման է ենթարկվել ևս մեկ ակտիվիստ

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով քիչ առաջ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ակտիվիստ Նարեկ Մութաֆյանը սեպտեմբերի 27-ին տեսախցիկով մոտեցել  է «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել: Աննա դանիբեկյանն էլ ահազանգել է իրավապահներին։

Նարեկ Մութաֆյանը ձերբակալվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ