27 09 2019

Ոստիկանությունը պարզաբանում է Կառավարության նոր որոշումը

Ոստիկանությունը պարզաբանում է Կառավարության նոր որոշումը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշման վերաբերյալ։ Պարզաբանման մեջ նշվում է․

«Համացանցում լայն քննարկման առարկա է դարձել սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշումը, որը վերաբերվում է տրանսպորտային միջոցների հաշվառման և գրանցման կարգում փոփոխություններ կատարելուն։

Պարզաբանենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի ընթացքում ընդունված հիշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո ևս օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության, կարող են Հայաստանում անարգել ձեռք բերել տրանսպորտային միջոց, առանց որևէ կացության կարգավիճակ ստանալու տրանսպորտային միջոցը հանել ՀՀ գրանցումից և արտահանել՝ վարելու համար ստանալով տարանցիկ համարանիշ։

Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցները իրենց անվամբ Հայաստանում գրանցելուն, այնուհետև դրանք արտահանելուն, ապա հիշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո դա կարող է իրականացվել միայն ՀՀ-ում կացության համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ