19  09  2019

1 օրում 83 հանցագործություն է բացահայտվել

1 օրում 83 հանցագործություն է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`սեպտեմբերի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 83 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, յուրացման կամ վատնման՝ 8, ծեծի 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, սպանության սպառնալիքի ու փաստաթղթի հափշտակության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, սպանության փորձի, բնակարանային գողության և մարմնական վնասվածք հասցնելու՝ 1-ական դեպք։Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ