14  09  2019

ՍԴ որոշումից խոսողները կարծես ծանոթ չեն Սահմանադրության 75 հոդվածին․ գնահատական

ՍԴ որոշումից խոսողները կարծես ծանոթ չեն Սահմանադրության 75 հոդվածին․ գնահատական

 ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ  Սեդրակ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Միշտ հավատարիմ եմ այն սկզբունքին, երբ ոլորտի մեջ մասնագիտացված չեմ կարծիք չեմ հայտնում, այս անգամ խախտում եմ սկզբունքը, այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴՈ – 1476 որոշման մասին, ով ասես խոսում է մասնագետ, ոչ մասնագետ ու շատերի մեկնաբանությունը լսելիս տպավորություն է, որ ծանոթ չեն ՀՀ սահմանդրության 75 հոդվածին և որ ամենակարևորն է, նախկին դատական պրակտիկան մեկնաբանելիս մոռանում են, որ սույն կարգավորումը չի եղել նախկին 2005թ ի սահամանդրությունում, ինչը թույլ էր տալիս իրավակիրառ պրակտիկայում հիմնական իրավունքները և ազատությունները իրականացնել առանց օրենքներով սահմանված կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի։

Հոդված 75.Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը

Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Ամեն ինչ այնքան պարզ է, սույն նորմով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրի կողմից սհամանած չլինելը մասնավորապես քր․ դատ․ օր 35 հոդվածում, հանգեցրել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահմանադրությանբ նախատեսված հիմնական իրավունքի, այն է գոռծառնական անձռնմխելիության իրավունքի իրականացման անհնարինությանը, ինչով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահամանդրության 27 հոդվածով սհամանված անձնական ազատության իրավունքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ