10  09  2019

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է չարաշահումների մեջ. Shamshyan.com

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է չարաշահումների մեջ. Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Ռուբեն Հայրապետյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով:

Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախին պաշտոնակատար Ռ. Հայրապետյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և խախտելով աշխատանքային օրենսգրքի ու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադարության պահանջները, բուհի իր մտերմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ:

Կայքի տեղեկություններով՝ նմանատիպ օպերատիվ տվյալներ ստացվել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ