05 09 2019

Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազին պաշտոնի բարձրացում է սպասվում. ArmDaily.am

Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազին պաշտոնի բարձրացում է սպասվում. ArmDaily.am

ArmDaily.am-ը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանին պաշտոնի բարձրացում է սպասվում։

Երևանի դատախազ Բաղդասարյանը նշանակվելու է գլխավոր դատախազի տեղակալ՝ փոխարինելով Արմեն Հարությունյանին։ Ուժային և իրավապահ կառույցներում երկար տարիների աշխատանքի փորձ ունեցող 56-ամյա Արմեն Հարությունյանն անցնելու է թոշակի։

Գեւորգ Բաղդասարյանը Արթուր Դավթյանի մտերիմներից է, վերջինիս տեղակալն է եղել Երևանի դատախազ աշխատած տարիներին, իսկ երբ Արթուր Դավթյանը դարձել է գլխավոր դատախազ, Բաղդասարյանը նշանակվել է մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ։

Այնուհետև նա նշանակվել է Երեւանի դատախազի պաշտոնում։ Ի դեպ նշենք, որ Գևորգ Բաղդասարյանի հայրը Սուրեն Բաղդասարյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ