03 09 2019

Արգելվում է երեխաներին փոխադրել առջևի նստատեղին․ Ոստիկանություն



Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ անցել են ուժեղացված ծառայության:

«Զգուշացեք, երեխաներ են» միջոցառման շրջանակում ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը մեկն է՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Այս հարցում ոստիկանությունը ակնկալում է նաև մեր համաքաղաքացիների կարգապահությունն ու զգոնությունը։

Հարգելի՛ համաքաղաքացիներ, ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները, դպրոցամերձ տարածքներում վարել դանդաղ և պահպանել առավելագույն զգոնություն, երեխաների տրանսպորտային միջոց նստելու կամ իջնելու դեպքում պարտադիր միացնել վթարային թարթող լույսերը։

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։Ձեր անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ