26  08  2019

Զենք մատակարարող ընկերության հայտը կեղծ պատճառաբանությամբ մերժել են․ ՔԿ

Զենք մատակարարող ընկերության հայտը կեղծ պատճառաբանությամբ մերժել են․ ՔԿ

РИА Новости գործակալությունը հայտնել է, որ զենքի մատակարարման մրցույթի տապալման համար ՀՀ-ում քրեական գործ է հարուցվել։ Մրցույթին մասնակցել է նաև ռուսական ընկերություն։

Մայիսին ՀՀ ՊՆ՝ պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ հայտարարած մրցույթի պահանջները բավարարել էր միայն ռուսական ORSIS ընկերությունը, սակայն շուտով մրցութն առանց բացատրության փակվել է, ինչի առթիվ էլ ORSIS-ը հայց է ներկայացրել։

«Գերատեսչությունից հայտնում են, որ մենք անհրաժեշտ փաստաթղթեր չենք տրամադրել, ինչը ճիշտ չէ: Դրանից հետո մենք մի քանի շաբաթվա ընթացքում տվել ենք այն ամբողջ տեղեկատվությունը, որը ՊՆ-ն պաշտոնապես խնդրել էր։ Արդյունքում մեզ հայտնեցին, որ մենք, իբր, չենք տրամադրել որոշ կետերով հանձնման-ընդունման ակտերը», - նշել է ORSIS-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ իր կարծիքով իրավիճակը սպառնում է խափանել ՀՀ-ում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը: Ենթադրվում էր, որ այն կստեղծվի ռուսական ներդրումներով, խոսքը վերաբերում է մի քանի միլիոն դոլար գումարի։

ՀՀ ՊՆ-ում հաստատել են քրգործ հարուցելու մասին տեղեկությունը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ն հայտնել է, որ Հայաստանում զենքերի մատակարարման մրցույթի չեղարկման գործով  2019թ. օգոստոսի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը։ 

«ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում է ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով, փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ։ Այսպիսով հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- նշել է ՔԿ խոսնակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ