26 08 2019

«Էլարդ» ընկերության ընտրության մոտեցումը եղել է շատ խիստ. Յուրա Իվանյան



«Համացանցում քննադատություններ են հնչում, որ «Էլարդ» ընկերությունը միջազգային կառույց չէ, և Ամուլսարի փորձաքննությունն էլ միջազգային չէ։ Սակայն փորձագետները ոչ միայն «Էլարդի», այլև «ԹիԱրՍի» ընկերության փորձագետներն են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։

Նա նշեց, որ «Էլարդ» ընկերության ընտրության մոտեցումը եղել է շատ խիստ։ Հաշվի առնելով հարցի աննախադեպ կարևորությունը՝ մրցութային հանձնաժողովը որոշել է նախապատվությունը տալ այն կազմակերպությանը, որը շահերի բախում չէր ունենա և Հայաստանում մինչ այս որևէ գործունեություն իրականացրած չէր լինի:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ