22 08 2019

«ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է. ՔԿ

«ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է. ՔԿ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը` «ՍԱՍ»–ի Արտակը, հարցաքննվել է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նշենք, որ դեռևս հունիսին հարուցված քրեական գործով նա ունի վկայի կարգավիճակ»,–ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնել էինք, որ նա հրավիրվել է հարցաքննության։ Իսկ ավելի վաղ` 2019–ի հունիսի 5-ին Երևանում՝ Terrazza ռեստորանի տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Նշվում էր, որ բարձր խոսելու համար վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել։ Հարուցվել էր քրեական գործ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ