21  08  2019

Բողոքարկվել է հօգուտ Փաշինյանի 200 000 դրամ բռնագանձելու որոշումը․ Panorama.am

Բողոքարկվել է հօգուտ Փաշինյանի 200 000 դրամ բռնագանձելու որոշումը․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հօգուտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 200 հազար դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ դատական ակտը բողոքարվել է Վերաքննիչ դատարան: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանից։

Նա նշեց, որ բողոքարկումն արվել է անձամբ իր կողմից։«Դատական պրակտիկայում գոյություն ունեցող գումարներից երկու անգամ շատ է դատավորը բռնագանձել, այդ թվում նաև իր կողմից համանման գործերով նույն դատավորը 100 հազար դրամ է բռնագանձել, այն էլ բավականին տևական դատավարությունների դեպքում։ Իսկ այս դեպքում որպես փաստաբանական ծախս բռնագանձել է 200 հազար դրամ։ Ես անձամբ բողոքարկել եմ այդ որոշումը, քանի որ համարել եմ անարդար որոշում է դատավորի կողմից»,- ասաց Ալումյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան: Հայցի առարկան է՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ